Այս պահին 14 փողոց փակված է մեր քաղաքացիների կողմից, 5-10 հոգով դուք էլ դուրս եկեք փողոց՝ կաթվածահար արեք երթևեկությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով բազմաթիվ այլ քաղաքացիների հետ գիշերել է Ֆրանսիայի հրապարակում։
«Այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում դադարեցնելու ենք երթևեկությունը, մեր հայրենկիցներին կոչ եմ անում՝ դուրս եկեք փողոց, որպեսզի հեռացնենք այս իշխանությանը, շտկենք մեր մեջքը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա կոչ արեց յուրաքանչյուրին իր ձևով դրսևորել իր բողոքի ակցիան։
«Միացե՛ք այս պահին արդեն փողոցում գտնվող խմբերին, ովքեր ինքնակազմակերպվել, դուրս են եկել, եթե ոչ՝ ինքներդ կազմակերպեք ձեր բողոքի ակցիան»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը