Սարդարապատից մեկնարկեց «Դիմադրության շարժման» երթը դեպի Երևան։
«Այս քայլերթով մենք մեր նոր հաղթանակների լույսն ենք բացելու հայ ազգի նոր հաղթանակներ և այստեղ Սարդարապատի զանգերի մոտից հնչեցնելով այս զանգը հայտարում ենք, որ այս սա հասնելու է մեր բոլոր հայրենակիցների տները և արթնացնելու է բոլոր մեր այն հայրենակիցներին, որոնք այս օրերին խորը քնի մեջ են»,-ասաց «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամ Հովհաննես Հարությունյանը։
Նշենք, որ մյուս երկու խորհրդանշական երթերը մեկնարկել են Տիգրանաշենից և Իջևանից։ Երթերի վերջնակետը Երևանն է, որտեղ մայիսի 1-ին տեղի է ունենալու համազգային հանրահավաք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը