Կոմիտասի պողոտայում իրազեկման ակցիա իրականացնող «Դիմադրության» շարժման անդամներին ոստիկանները քաշքշելով բերման ենթարկեցին, ինչից հետո փորձեցին անվադողերը հեռացնել ճանապարհից, որոնցով երիտասարդները փակել էին փողոցը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը