«Հիմա, երբ Հայաստանի ու Արցախի ապագան է դրված զոհասեղանին, մենք քննարկում ենք մի նախագիծ, որի հիմքերը բավականին կասկածեի են։ Սա հերթական մահակն է իշխանություների կողմից ԶԼՄ-ների գլխին և ակնհայտ է, որ նրանք կամայական որոշումներ են կայացնելու»,-նման կարծիք հայտնեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի թեմայով ԱԺ-ում հրավիրված քննարկման ժամանակ։
« Որևէ գերատեսչություն այսուհետ որոշելու է, թե՝ որ լրատվամիջոցը կարող է լուսաբանել։ Ամենաթողություն է լինելու»,-ասաց Սաթիկ Սեյրանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը