12 04 2022

Արցախի դրոշը շարունակելու է ծածանվել․ Հռիփսիմե Ստամբուլյան

Արցախի դրոշը շարունակելու է ծածանվել․ Հռիփսիմե Ստամբուլյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը գրում է․

«Միտքը հիստերիայով, բանավեճը՝ հայհոյանքով, և, որ ամենացավալին է, հայրենիքը, ինքնությունն ու արժանապատվությունը նյութականով փոխարինած, սպառողական հոգեբանության կրող իշխանության որոշ ներկայացուցիչներ ցավագին են ընդունել Արցախի դրոշը ԱԺ դահլիճում այն աստիճան, որքան դա ցավագին ընդունել էին Արցախի պատանի հավաքականին տեղափոխող ավտոբուսի վրա Արցախի դրոշը տեսած ադրբեջանական տեղապահները:

Որքան էլ փորձեք, միևնույն է, հայը չի ապրելու հանուն սպառման կամ ավելի շատ` սպառման: Հայը ապրելու և պայքարելու է հանուն պետականության, Արցախի ու ազգային արժանապատվության: Արցախի դրոշը շարունակելու է ծածանվել` անկախ այն անարգել փորձող մանր ու միջին գոյություններից:

Այս իրողության հետ հաշվի նստելը կուզեք օրվա, կուզեք ժողովրդի(որի մեջքի ետևում թաքնված եք) հրամայականն է, ու եկել է պահը, երբ մուրճը պարտվելու է գաղափարին»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ