«Այն, որ վտանգված Արցախի դեպքում վտանգվելու է նաև Հայաստանը բազմաթիվ գործիչներ այս մասին բարձրաձայում էին․ այն, որ Հայաստանը ևս ապահովագրված չէ այն ամենից, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում դա ևս ակնհայտ է։ Հումաիտար բնույթից ենք խոսում, բայց Արցախում տեղի ունեցող քաղաքական ճգնաաժամ է, որը արցախցուն բերում է բարոյահոգեբանական տեռորի , այն ամենն ինչ Ադրբեջան այսօր անում է, հերթական հանցագործությունն է արցախցիների հանդեպ , այն ինչ կատարվումէ Արցախի հայաթափման նպատակով է արվում» , -այս մասին «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային անգործության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրով քննարկման ժամանակ ասաց նախկին պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը