16 10 2023

Արցախի դրոշը 2018-ից չկա. «Հրապարակ»

Արցախի դրոշը 2018-ից չկա. «Հրապարակ»

 «Հրապարակ»-ը գրում է.

Երեկվանից Ալիևի Ստեփանակերտ կատարած այցից ու Արցախի դրոշից եք խոսում։ Մի քիչ ուշ եք սկսել մտահոգվել։ 2018-ից հետո Արցախի դրոշը չկա։ Երբ 2019 թվականի հոկտեմբեր ամսին  Նիկոլ Փաշինյանը Երևանում` կառավարությունում, ընդունել էր Բակո Սահակյանին և հանդիպմանը տեղադրված էր միայն ՀՀ դրոշը, Արցախի դրոշը չկար, ոչ մեկը չանհանգստացավ։ Մամուլում թռուցիկ արծարծվեց այդ թեման, բայց հազիվ ժողովուրդը  «փրկիչ էր գտել» և ամեն ինչ ներողամտությամբ էր ընդունում։ Կառավարությունից հայտարարեցին, որ արարողակարգային «մոռացում էր» , ու մարդիկ հալած յուղի տեղ ընդունեցին ու քարկոծեցին մամուլին, որ ձվի մեջ մազ է փնտրում։ 2020 թվականի մայիսի 9-ին ինչպե՞ս կարող էր Արցախի նորընտիր  նախագահ Արայիկ Հարությունյանի  հետ պաշտոնական հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը  «մոռանար հանձնարարել տեղադրելու» Արցախի Հանրապետության դրոշը։ Դուք էլի հավատացիք, որ մոռացել է։  Այդ ժամանակ օգտագործած «Արցախի ներկայացուցիչ», Արցախը Հայաստանի մարզ արտահայտությունները պատահակա՞ն եք համարում։ 

Հիմա դրել ու քննարկում եք, որ Ադրբեջանի նախագահը Արցախի դրոշ է տեղադրել Ստեփանակերտում։ Արցախի դրոշը 2018-ից հետո որպես պետության խորհրդանիշ  Հայաստանի կողմից չի ընդունվել։  Իսկ դուք դեռ մտորում եք, այս ամենը,որ գալիս է հայ ժողովրդի գլխին, ծրագրվա՞ծ էր, թե՞ պատահական։ 

Հիմա  այս երկու նախագահներին պիտի հարցնել՝ ու՞ր էր Արցախի դրոշը, ինչու՞ այն չէր փողփողում Հայաստանի դրոշի կողքին։ Այդ հարցին պատասխանելուց հետո նոր կանցնեք Ալիևի Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ տեղադրելու և մնացած թեմաներին։

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ