07 04 2022

Սիրելի մայրեր, չնայած օրհասական պահերին՝ շարունակում եք անմնացորդ ու անձնվիրաբար ծառայել ընտանիքին ու հայրենիքին. Վիտալի Բալասանյան

Սիրելի մայրեր, չնայած օրհասական պահերին՝ շարունակում եք անմնացորդ ու անձնվիրաբար ծառայել ընտանիքին ու հայրենիքին. Վիտալի Բալասանյան

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի առթիվ։

«Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը մեր հանրության մեջ նշվում է նաև որպես մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

Սիրելի՛ մայրեր, հայոց բազմադարյան պատմության մեջ քիչ չեն եղել օրհասական պահերին ձեր դրսևորած բացառիկ արիության ու տոկունության դրվագները, որոնք ուսանելի օրինակ են ապագա սերունդների համար: Չնայած օրհասական պահերին՝ այսօր էլ շարունակում եք պատվով կատարել դարերից եկած այդ վեհ առաքելությունը՝ անմնացորդ ու անձնվիրաբար ծառայելով ընտանիքին ու հայրենիքին։

Վստահ եղե՛ք, որ ձեր անսպառ բարությունը, նվիրվածությունն ու հոգատարությունն աննկատ չեն մնում։ Դուք արժանի եք մեծ գնահատանքի՝ Արցախ աշխարհի համար արժանի և հայրենասեր քաղաքացիներ դաստիարակելու դժվարին, բայց ազգապահպան առաքելությունը քաղցր համբերությամբ իրագործելու համար:

Խոնարհում և անկեղծ երախտագիտություն ձեզ, մեր սիրելի՛ մայրեր և տատիկներ:

Մաղթում եմ Աստվածամոր խոնարհություն, բայց և նույնքան ուժ, առողջություն, ընտանեկան բարեկեցություն, լավատեսություն, անսահման սեր ու երջանկություն», - ասված է ուղերձում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ