06 04 2022

2018 թ. ապրիլից սկսկած ու ամեն հաջորդ օր ավելի է վտանգվում մեր ապրելու իրավունքը․ Թադևոս Ավետիսյան



«Տնտեսական անվտանգության ռիսկն է առաջնային  և հենց՝ անվտանգային ռիսկը»,-նման կարծիք հատնեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ  Թադևոս Ավետիսյնաը՝ «Հայկական օրակարգ. տնտեսական ռիսկեր. կյանքի դժվարացում» թեմայով պանելային քննարկման ժամանակ ։

«Այս իշխանության «շնորհիվ» մեր լավ ապրելու օրակարգերի շուրջ բանավեճը  դարձավ ոչ արդիական։ Մենք հիմա չենք բանավիճում լավ ապրելու մասին»,-ասաց տնտեսագետը։ 

«Ասում է՝ ամեն ինչ շատ վատ է, բայց սոցիալական խնդիրները չեն կարևոր։ Այ սա է ամենավտանգավորը։ Մենք այսօր լավ ապրելու մասին խոսելու ոչ ժամանակ, ոչ տրամադրություն, ոչ էլ մեծ հաշվով իրավունք ունենք։ Մենք խոսում ենք ապրելու մասին։ Վտանգված է մեր ապրելու իրավունքը։ Վտանգվել է 2018 թ. ապրիլից սկսկած ու ամեն հաջորդ օր ավելի է վտանգվում ապրելու իրավունքը»,-նշեց Թադևոս Ավետիսյանը՝ ընդգծելով,  որ այս պայմաններում շատ դժվար է խոսել տնտեսական քաղաքականության մասին։

Նրա խոսքով, Հայաստանում յուրաքանչյուր մարդ ամեն հաջորդ օրն ավելի վատ է ապրում, քան նախորդ օրը։

«Սա փաստ է,  որի մասին վկայում է նաև վիճակագրությունը։ Սա գիտի յուրաքանչյուրը։ Բայց չես կարող այդ մասին խոսել, քանի որ ի վերջո վատ ապրելն ավելի լավ է, քան հայրենազրկվելը։ Վատ ապրելը շատ ավելի լավ է, քան սեփական երկրում վախվորած, անընդհատ զիջումներով, «կարող է առավոտյան զարթնենք,  ու մեր հայրենիքի մի բնակավայր էլ տեսնենք թշնամու կողմից զավթած» մտավախությամբ  ապրելը»,-ընդգծեց  բանախոսը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ