«Ակնհատ է, որ սա քաղաքական հետապնդում է: Իշխանությունն անցել է իր մուրճային կամ պողպատյա մանդատ կոչված հիմարության կիրառմանը և պատահական չէ, որ փորձում են հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե իբր իրենք այնքան ուժեղ են, այնքան ամուր ու ձիգ են, որ կարող են նման էժանագին միջոցներ կիրառել: Այն, ինչ կատարվում է այստեղ, բացարձակ կապ չունի իրավունքի հետ»,- Դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով պրոֆեսոր Արմեն Չարչյանին առաջադրված մեղադրանքին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը