Ինքներս մեզ չխաբենք, Բրիտանիան կանգնած է թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության իրականացման կողքին: ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:
«Պետք չէ, որ մենք այսօր շարունակ ոչ միայն ուրիշների առջև, այլ մեր առջև չլինենք անկեղծ: Ցեղասպանությունն իրականացվում է մեթոդաբար, պլանավորված: Մենք պետք է հստակեցնենք, որ մինչ այսօև Հայաստանում չի ձևավորվել այնպիսի մի շարժում, որը պետք է միանգամայն մեկ անվանում ունենա՝ «Այլևս երբեք»: Դա մեր հնարած կարգախոսը չէ, դա ՄԱԿ-ի կողմից վաղուց որդեգրված և չիրականացվող կարգախոս է»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը