Գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվում էր աշխատանքների կատարման ընթացքից:
Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքներում կոմունալ ծառայությունների սպասարկման համար փաստաթղթային ձևակերպումների ապահովման զեկույցում Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը ասաց, որ փաստաթղթային ձևակերպումները իրականացված են և ապրիլի 1-ից բոլոր հաշիվները կգան համապատասխան կազմակերպությունների անուններով։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հարց ուղղեց այն մասին, թե ՀԷՑ-ի հետ աշխատանքնեը ի՞նչ փուլում են գտնվում։
Ի պատասխան՝ Կարոյանը նշեց, որ ՀԷՑ-ի և «Գազպրոմ»-ի հետ աշխատանքները ավարտված են, իսկ «Վեոլիա» ջրի հետ կապված՝ սպասում են։
Երբ պաշտոնյաներից մեկը զեկուցեց, որ ՀԷՑ-ի, «Գազպրոմ Արմենիա»-ի հետ կապված հարցերը լուծված են, սպասում են «Վեոլիա ջրին», Սարգսյանը կատակեց. «Սպասելը նենց ասեցիք, էն որ լոտո են խաղում, վերջում ասում են՝ սպասում ենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը