Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում Սերգեյ Սոբյանինը հավաքել է ձայների 76,38 տոկոսը տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) արձանագրությունների ավելի քան 95 տոկոսի մշակումից հետո։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է ԿԸՀ նախնական տվյալների մեջ:
«Սոբյանին Սերգեյ Սեմյոնովիչ, ձայների թիվը՝ 2 473 120, 76,38 տոկոս», - նշված է հանձնաժողովի ներկայացված տվյալներում:
Նրան հաջորդում են Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Լեոնիդ Զյուգանովը՝ 8,12 տոկոս և Պետդումայի փոխխոսնակ Բորիս Չերնիշովը՝ 5,63 տոկոս: Նրանց աջակցել են համապատասխանաբար՝ 263 029 և 182 339 ընտրող։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը