22 03 2022

Որերոդ անգամ ընդդիմության առաջարկները մերժում են․ դրանով չեք օգնում ո՛չ ՀՀ-ին, ո՛չ հայ ժողովրդին․Մինասյանը՝ իշխանականներին



«Հայաստան»  խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ իր ելույթում  անդրադարձավ՝ քաղաքական մեծամասնության վարքագծին, այն է՝ կամայականորեն  ու ընդգծված ընդդիմության նախագծերը մերժելուն։

«Ուզում եմ անդրադառնալ այն վարքագծին,  որ ԱԺ քաղաքական մեծամասնությունն արդեն որերոդ անգամ ընդդիմության  առաջարկները մերժում է և մտացածին հիմնավորումներ է բերում ։ Դրանով դուք վստահաբար չեք օգնում ո՛չ ՀՀ-ին, ո՛չ ՀՀ ժողովրդին,  ոչ էլ ,առավել ևս, նմպաստում եք ժողովրդավարական,  իրավական պետության և առաջնային մանդատով օժտված  ԱԺ աշխատանքներին։ Տպավորություն է, որ Օրուելի հայտնի ստեղծագործությունը՝ «1994»-ը  իրակնություն է դառնում  մեր օրերում։ Երբ քաղաքական մեծամասնությունը փորձում է բացասական եզրակացությունը հիմնավորել զավեշտի է վերածվում ։ Կոչ եմ անում հրաժարվել այդ մոտեցումից»,-ասաց Արծվիկ Մինասյանը ։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ