19 03 2022

Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն կտրամադրվի

Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն կտրամադրվի

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը տեղեկացրել է, որ հայ մասնագետներն անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն ՌԴ այն քաղաքացիներին, որոնք այս օրերին գտնվում են Հայաստանի տարածքում։

«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատը պատրաստակամություն է հայտնել անվճար հիմունքներով իրավաբանական խորհրդատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին։


Այդ նպատակով Պալատին կից ստեղծվել է իրավաբաններից կազմված մշտական աշխատանքային խումբ, որն իրավաբանական օգնություն կտրամադրի Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին»,- նշված է դեսպանատան հայտարարությունում։

ՌԴ քաղաքացիները կարող են նաև զանգահարել 374 (10) 600 701, 600 704 հեռախոսահամարներով կամ նամակ ուղարկել Փաստաբանների պալատի էլեկտրոնային [email protected] հասցեին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ