07 11 2020

Փաստաբանների պալատը անվճար օգնություն կտրամադրի զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին

Փաստաբանների պալատը անվճար օգնություն կտրամադրի զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին

ՀՀ փաստաբանների պալատը տեղեկացնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ, հանձնառություն է ստանձնել օժանդակել մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կողմից հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու և ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացնելու հարցում:

 

Հատուցման կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ստացմանն առնչվող իրավական խորհրդատվություն ստանալու համար զոհված զինծառայողի ընտանիքի՝ շահառու հանդիսացող անդամները (ծնող, կին/ամուսին, երեխա) կարող են դիմել ինչպես ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի Երևանի նստավայր (հասցե՝ Զաքյան փողոց, 7-2 շենք), այնպես էլ մարզային նստավայրեր:

Առանձին խնդրահարույց հարցերի հետ կապված ևս տրամադրվող իրավաբանական օգնության շրջանակներում կձեռնարկվեն հնարավոր միջոցները փաստաթղթավորումը պատշաճ կազմակերպելու կամ փաստաթղթային խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:

Իրավական խորհրդատվությունը տրամադրվում է անվճար հիմունքներով։

Ստորև ներկայացված են հանրային պաշտպանների ցանկը, կոնտակտային տվյալները և նստավայրերի հասցեները՝ ըստ մարզերի։

Հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ նաև կապի այլ միջոցներով.

հեռ.՝ +(374) 10 600 713      Viber             (+374) 33 600 714 

        +(374) 10 600 714      WhatsApp      (+374) 33 600 714

        +(374) 10 600 715       Skype           (+374) 33 600 714

կայք  www.advocates.am    www.hpg.am

Հանրային պաշտպանների ցանկը՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ