04 09 2020

Գնված մեքենաները հնարավոր է ՌԴ քաղաքացիները հետ վերադարձնեն․ ավտոներկրողների ակցիան

Գնված մեքենաները հնարավոր է ՌԴ քաղաքացիները հետ վերադարձնեն․ ավտոներկրողների ակցիան

Հայ ավտոներկրողներն այսօր հերթական բողոքի ակցիան էին կազմակերպել կառավարության դիմաց: Ցուցարարները պահանջում էին կառավարության անդամների հետ հանդիպում ավտոմեքենաների ներկրման և արտահանման խնդիրների լուծման հետ կապված։

 «Բոլոր այն հանդիպումները, որոնք եղել են, կառուցողական ոչ մի արդյունք ցույց չեն տվել։ Թվով 300 հազար քաղաքացիներ դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրելով, արձագանքել իրենց խնդրին, քանի որ հայկական համարանիշներով հաշվառման տրանսպորտային միջոցների հետ կապված ՌԴ-ի տարածքում ԵԱՏՄ անդամ-երկրներում անընդհատ ինչ-որ իրավական գործընթացներ են լինում. տուգանային հրապարակ տեղափոխելու, տեղում արձանագրումներ կազմելու, պատրադրելու՝ մաքսազերծվի տվյալ ապրանքը, մինչդեռ նախորդ տարի երբ այդ մեծ քանակի ներկրումն էր տեղի ունենում, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմի մակարդակով ավտոներկրողներին եղել են բացահայտ խոստումներ, որ որևէ խնդիր չկա որևէ պետության հետ»,- նշեց ակցիայի մասնակցիներից մեկը։

Նրանք նշում են, որ մինչև օրս շարունակում են առգրավել հայկական համարանիշով մեքենաները և նրանց համար անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում, քանի որ քանի որ այդ մեքենաները սահմանված կարգով են տարվել ՌԴ, մաքսազերծվել։

Ավտոներկրոնղների խոսքով խնդրի չլուծվելու դեպքում կբախվեն ավելի լուրջ խնդիրների, քանի որ արդեն իսկ ոմանք հետ են պահանջում կանխավճարները և անգամ հնարավոր է ՌԴ քաղաքցիները հետ բերեն մեքենաները և վերադարձնեն վաճառողին

Նրանք առաջարկում են Հայաստանում ստեղծել մի գերատեսչություն, որը կլսի ավտոներկրողների և արտահանողների խնդիրները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ