Հայաստանի կառավարությունը մարտի 15-ի նիստում սահմանեց դատախազներին մշտական բնակության վայրից դուրս գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը:
Համաձայն որոշման, անհրաժեշտության դեպքում, պայմանավորված դատախազին իր բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ վայրում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակելիս կամ գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինությամբ, նրան օրական վճարվում է դրամական փոխհատուցում բնակելի տարածության վարձակալության դիմաց՝ փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան`
Բնակավայրի անվանումը | Ընտանիքի (երեխաները, ամուսինները, ծնողները, տատը և պապը) անդամների թիվը | |
մինչև 4 անդամ | 4 և ավելի անդամ | |
Երևան քաղաքում | 1500 (դրամ) | 2250 (դրամ) |
Այլ քաղաքներում | 800 (դրամ) | 1200 (դրամ) |
Այլ բնակավայրերում | 500 (դրամ) | 750 (դրամ) |
Կարգավորումը գործում է նաև ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը