Մարտի 15-ը կառավարության հերթական նիստի օրն է: Գործադիրի օրակարգում ներառված էր 23 հարց, որից 12-ը չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի:
Գործադիրը՝
Գումար հատկացրեց առողջապահության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններին, պետական գույքի կառավարման վարչությանը:
Սահմանեց դատախազներին մշտական բնակության վայրից դուրս գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը:
Փոփոխություններ արեց տարբեր տարիներին ընդունված մի շարք որոշումներում:
Ավելացրեց ԱԳՆ աշխատողների թիվը:
Հետ վերցրեց, ամրացրեց, նվիրաբերեց գույք:
Լուծարեց «Արաքս» ՓԲԸ-ն:
«Հայաէրոնավիգացիա» և «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները միացման ձևով վերակազմակերպեց:
Նիստի օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ:
Գործադիրի նիստն առաջարկվում ենք դիտել ամբողջությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը