Թբիլիսիում ամսական փաթեթի արժեքը կազմում է 40 լարի, եթե ձեռք բերեք տարեկան փաթեթ՝ կվճարեք 250 լարի, և եթե բաժանենք ամիսների վրա, կստանանք ամսական ընդամենը 21 լարի։ Մեկնաբանելով Երևանի քաղաքային տրանսպորտի սպասվող թանկացումները՝ ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
«Այսինքն, տարեկան փաթեթ ձեռք բերելը մոտ 50 տոկոսով ավելի մատչելի է, քան ամսական փաթեթով։ Ռուսաստանում, ինչպես տեղեկացրել է նա, ամսական փաթեթը կազմում է 2870 ռուբլի, տարեկանը՝ 20500 ռուբլի, կրկին նույն հաշվարկով ստացվում է ամսական 1708 ռուբլի, այսինքն՝ մատչելի է 40 տոկոսով։ Իտալիայում նույնպես տարեկան փաթեթը 40 տոկոսով ավելի մատչելի է։ Հայաստանում տարեկան և ամսական փաթեթների տարբերությունը ընդամենը 16,7 տոկոս է»,- արձանագրել է Պիպոյանը։
Նա ասել է, որ եթե մարդն օգտվում է տրանսպորտից ամսական 21 օր՝ աշխատանքային օրերին, օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, իր համար սակագինը կկազմի 215 դրամ։ Սակայն, ըստ Պիպոյանի, եթե մարդը ինչ-որ մի օր հիվանդանա կամ գործընկերոջ մեքենայով գնա աշխատանքի, իր համար սակագինը կբարձրանա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը