Վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանում 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների սպառողական գների ինդեքսը, ըստ որի այն աճել է 1.4 %-ով։
Սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.7 %-ով, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գները ՝ 4.1 %-ով, տրանսպորտը 5.7 %-ով, կրթությունը 7.9 %-ով, առողջապահությունը՝ 2.5 %-ով, ռեստորաններն ու հյուրանոցները՝ 1.7%-ով։
2.5 %-ով նվազել են հագուստի և կոշիկի գները, 2.7 %-ով՝ կենցաղային տեխնիկայի գները։
15.3 %-ով թանկացել է ձիթապտղի յուղի գինը, 9.8 %-ով բանջարեղենի գները, սուրճը թանկացել է 14.9 %-ով, իսկ ոսկերչական զարդերը թանկացել են 14.6 %-ով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը