Երևանի «Գումի» շուկայի տարածքից ձերբակալված գյուղացիներից երկուսի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Կիրառվել է վարչական հսկողություն, խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը»,- մանրամասնել է նա։
Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) մասով և 452-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը