17 12 2024

Մեկ շաբաթում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 5035 խախտում



Դեկտեմբերի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5,035 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 280 մեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

 

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 175, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 323 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1,043, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 276, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 225, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 150 և 1,995 այլ իրավախախտումներ։ 156 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 230-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 88-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 191-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 92 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12,852 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 290 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 211, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 757 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 99, չամրակապված վարելու՝ 2,596, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 228, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 492, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 24, արագության գերազանցման՝ 1,313 և 4,083 այլ իրավախախտումներ։ 423 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1,633-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 486-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 15-ը՝ բեռնատարներ, 195-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 53 անձ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ