04 12 2024

Բա էդքան լավ աշխատող եք, խի՞ ա ձեր համակարգը տրաքում․ Բաբկեն Պիպոյան



 

Եթե մենք նորմալ պետություն լինեինք, վարորդներն աշխատանքային այդ պայմաններում աշխատանքի պարզապես չէին գնա։ Այս մասին «Երևանի հասարակական տրանսպորտի ճգնաժամն ու վարորդների գործադուլը» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը։ 

«Քննարկում էին, որ աշխատանքի տեսչությունը կարող է իրականացնել ստուգում։ Վաղուց տեսչությունը պետք է ընկերությունը դիտարկած լիներ բարձր ռիսկային գոտում։ Այդ դեպքում ստուգումների տարեկան պլանով կստուգեր, ահազանգերի չէր սպասի, կտեսներ, որ սանիտարական խայտառակ վիճակ է, ժամանակավոր կասեցում կտար, այդ մարդիկ էլ այդ պայմաններում աշխատանքի գնալու իրավունք չէին ունենա։ Գործադուլ չէր դառնա»։ 

Անդրադառնալով անձանց աշխատանքից ազատելու մասին որոշմանը՝ Բաբկեն Պիպոյանն ասաց․ «Ո՞նց է ստացվում, որ 500 անձ գործադուլ է անում, 35-ն են աշխատանքից ազատվում  ․․․մենք համայնքում ունենք չկառավարում․ երեկվա ցույցի արդյունքում քաղաքապետարանի չինովնիկները մի ներողություն խնդրեցին Երևանի բնակիչներից՝ վայ, կներեք էդ մենք չէինք, էդ ուրիշներն էին, ու սկսեց տեղեկատվական փուչիկը, որ իրենք շատ լավ աշխատում են, պատրաստ են գնան ամեն քայլի, իրենք ռեֆորմիստներ են, ասում են՝ մեր հետ շանտաժի լեզվով չեն խոսելու, պետք լինի մենք կգնանք, կքշենք։ Բա էդքան լավ աշխատող եք, խի՞ ա ձեր համակարգը տրաքում։ Մի քանի ամիս է՝ տրանսպորտի համակարգի մասին խոսում են, բայց բառիս բուն իմաստով առանց թվերի դուրս են եկել, ասում են ինքնարժեքը թանկ է»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ