17 12 2024

Հակոբ Ասլանյանը հեռացվեց ՔՊ կուսակցությունից

Հակոբ Ասլանյանը հեռացվեց ՔՊ կուսակցությունից

ՔՊ վարչության որոշմամբ Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Այս մասին հայտնում են կուսակցությունից:

 Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Չարենցավանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արթուր Գալստյանի, իսկ Ապարանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Էդգար Փարվանյանի թեկնածությունը։

Հաստատվել են Կուսակցության անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ Քննարկվել են կարգապահական բնույթի հարցեր։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հակոբ Ասլանյանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ մեկ ամսով սառեցնում է իր անդամակցությունը ՔՊ խմբակցությանը, որի պատճառը Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցած զարգացումներն են: Դրանից ժամեր անց նա «մեղայական» հայտարարություն տարածեց իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ էմոցիայի տակ է հայտարարություն արել, որ շարունակում է մնալ ՔՊ-ում: Սակայն դա նրան այլեւս չօգնեց, ՔՊ խմբակցությունը հենց նույն օրը նիստ արեց եւ նրան հեռացրեց խմբակցությունից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ