17 12 2024

85-ամյա Նազիկ տատը փայտ է հայթայթում, Փաշինյանը բողոքում է ամառանոցների ջեռուցումից



 

Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը բողոքում էր, թե՝ մրսում է․ «Կառավարական կեցավայրի տները երբեք չեն տաքանում։ Ասենք ձմեռը գալիս ա, ուղղակի էնտեղ ապրողները բան են անում․․․ Քիչ ա մնում Իջևանից փայտի վառարան ունզենք, որ խողովակը պատուհանից հանենք․․․ Բայց գազը, մեկ ա, վառվում ա։

Ասում ենք ժողովուրդ ջան, սենց չի լինի, տանենք տաքացուցիչ միացնենք, որ չսառենք։ Ո՞վ է վճարում․ պետական բյուջեն է վճարում։ Եղա՞վ անարդյունավետ ծախս»։

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը հաճախ է տեսանյութեր տեղադրում ֆեյսբուքյան էջում, թե ինչպես են միայնակ տարեցները ձմռան սառնամանիքն անցկացնում առանց ջեռուցման, ինքն է փայտ հասցնում։ Նման տեսանյութ տարածել է նաև այսօր։

Մեկ այլ հուզիչ տեսանյութ ևս տարածել էր, թե ինչպես է 85-ամյա Նազիկ տատը, որ բնակվում է կիսախարխուլ կացարանում, ամեն օր, մի ձեռքին ձեռնափայտը մյուսին սղոցը, գնում է իրենց ավանի մոտակա թփուտները ցախ հավաքելու։

Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, այդ տարեցներին խոստացել էր նհոգ ծերություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ