ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին առնչվող գործով Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին News.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելը)։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ հարուցելու հարցը որոշելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը