ՌԴ Զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի ոչնչացումը Ուկրաինայի Անվտանգության ծառայության հատուկ գործողություն էր, հայտնում է «Ուկրաինսկա պրավդան»՝ վկայակոչելով երկրի հատուկ ծառայություններին։
Ըստ լրատվամիջոցի աղբյուրի՝ պայթուցիկով սկուտերը գործի է դրվել, երբ Կիրիլովն ու նրա օգնականը մտել են Մոսկվայի Ռյազանսկի պողոտայի շենքերից մեկի մուտքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 100 գ տրոտիլով պայթյունի հետևանքով մահացել է ՌԴ ԶՈւ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը