Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչներն ահազանգում են, որ համայնքն աղբի մեջ կորած է։ Մինչ այս աղբամանները քիչ էին, չէին բավականացնում, միշտ գերբեռնված էին, և աղբահանությւոնը կատարվում էր շատ վատ։ Իսկ հիմա աղբամաններն ուղղակի անհետացել են։ Մարդիկ ստիպված են աղբը լցնել գետնին։
Իսկ քամու և թափառող շների շնորհիվ աղբը տարածվում է համայնքով մեկ։
Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը խնդրին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը