19 11 2021

Վարչապետը գյուղացիներին հանում է իրար դեմ․ Քասախի բնակիչ



«Վարչապետն ասում էր մեր ցանկացած բնակիչ  վարչապետ ա, հիմա մենք որպես վարչապետ ասում ենք, որ իր բռնած գործը սխալ ա, ընտրություն կա, օրենք կա, կարգ կա․ սա շատ տհաճ երևույթ է, ոչ միայն մեր գյուղում է անում, այլ շատ տեղերում է անում նույնը, գյուղացիերին հանում է իրար դեմ, վաղը կռիվ է սահմանում, բոլորս պետք է գնանք, բայց չենք գնա, որովհետև կեսը էս գույն ա, կեսը՝ էն գույն ա», լրագրողների հետ զրույցում ասաց Քասախ համայնքի բնակիչներից մեկը․

Մանրամասն՝ տեսանյութում

Հիշեցնենք , որ Քասախի համայնքապետարանի աշխատակիցները բոյկոտել են համայնքապետարանի աշխատանքները, նրանք չեն  ընդունում Կոտայքի մարզպետի կողմից նշանակված Քասախ համայնքի ղեկավարի պաշտոնակատարին։  Քասախի համայքնապետը նոյեմբերի 8-ից գտնվում է արձակուրդում։ Նրա կարգադրությամբ պաշտոնակատար է նշանակվել Նարեկ Մկրտչյանը։ Ըստ Աշխատանքային օրենսգրքի, մինչև համայնքի ղեկավարն արձակուրդից չվերադառնա, նրա  պաշտոնեական լիազորությունները չեն կարող դադարեցվել, հետևաբար այլ պաշտոնակատար չի կարող նշանակվել։ Այդ ժամկետը լրանում է դեկտեմբերի 3-ին։ Մինչդեռ մարզպետը Քասախի համայնքապետի պաշտանակատար է նշանակել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված թեկնածու Արտակ Թովմասյանին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ