28 11 2022

Երևանյան լճի ափերը բացվել են այնտեղ կուտակված կենցաղային և այլ աղբն ակներև դարձնելով

Երևանյան լճի ափերը բացվել են այնտեղ կուտակված կենցաղային և այլ աղբն ակներև դարձնելով

Սավել Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նորից Երևանյան լճի մասին։
Ներկայում լճի ջուրն ամբողջովին իջեցվել է ինձ անհայտ պատճառներով։ Արդյունքում ջրամբարի ափերը բացվել են այնտեղ կուտակված կենցաղային և այլ աղբն ակներև դարձնելով։ Կարծում եմ, որ պետք է տվյալ առիթը բացը չթողնել և ջրամբարի ափերից հարկավոր է աղբը արագ հավաքել մինչև ջրի նոր ամբարումը։ Շատ ցանկալի կլիներ, որ դա արվեր քաղաքապետարանի կողմից` տեխնիկական միջոցների օգտագործմամբ, ինչն առավել արդյունավետ կդարձներ մաքրման աշխատանքները։ Բնականաբար, խրախուսվում է նաեւ կամավորների մասնակցությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ