Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ, որում երևում է, թե ինչպես է քաղաքացին կենցաղային աղբը թափում մոտակա ջրատարը։
«Տեղեկացնում ենք, որ հասցեն հայտնաբերվել է և կազմվել է արձանագրություն՝ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 43-րդ հոդվածի պրիմ 1 կետով: Սահմանվել է 20.000 դրամ տուգանք: Նաև հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն, համաձայն որի ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կտասնապատկվեն»,-ասված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը