Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Երեկ (17.03.2022 թ.) Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը իր հերթական ելույթում բառացիորեն ասել է. «Երկար տարիներ՝ շուրջ 30 տարի, միջազգային հարթակներում՝ թե՛ սպորտային, թե՛ քաղաքական, մենք ներկայացված էինք որպես պարտություն կրած երկիր։ Սա խոստովանելը և՛ դժվար է, և՛ հեշտ։ Այսինքն մենք պետք է գիտենանք և ասենք ճշմարտությունն այնպես, ինչպես այն կա»։
Ալիևի այս խոստովանությունը բավական ամփոփ կերպով տալիս է պատասխանը, թե ինչ է իրականում կատարվել կապիտուլիացիայի պատճառով. Հայաստանը Ադրբեջանին հաղթած երկրից դարձել վերածվել է պարտվածի։ Հիշելով նևա ևս մեկ հայտնի խոստովանություն, որն արվել էր 2016 թ. սեպտեմբերին այն մասին, որ իրեն փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, միանգամից պարզ է դառնում, թե իրականում ինչ հնարավորություններ ուներ Ադրբեջանը հաղթանակ տանելու, եթե Հայաստանում իշխանությունը չզավթեր դե ֆակտո թուրքամետների խմբավորումը։
Համեմատե՛ք նաև Ալիևի խոսքերը «30 տարի պարտված լինելու» մասին ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից անդադար կրկնվող «30 տարի հողերը ծախել էին» անհեթեթության հետ։ Իրական հաղթանակը ոչնչացրած խմբավորումն այսօր հայ ժողովրդի մեծ զանգվածներին խաբում է վիրտուալ հաղթանակով, որը տարածվում է մերձիշխանական մեդիակայսրության կողմից (տե՛ս վերջին մի քանի օրվա նմանատիպ նյութերը, որոնց ընդհանուր դիտումների քանակն անցնում է կեսմիլիոնը)։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը