Այդպես էլ պարզ չդարձավ, արդյոք Արարատ Միրզոյանը աշխատել է Թուրքիայի հատուկ ծաառայությունների համար, թե ոչ, համենայն դեպս դատական հայց այդպես էլ չներկայացվեց: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը:
«Դա թույլ է տալիս մտածել, որ Արարատ Միրզոյանի ջերմ հանդիպումը ԱԳՆ արտգործնախարարի հետ պայմանավորված է նրանով, որ մարդը հանդիպել է իր գործատուի հետ: Տհաճ է տեսնել, թե այն ամենից հետո, ինչ արեց Թուրքիան ՀՀ դեմ, կարելի է այսպես ջերմ գրկախառնվել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը