Ունենում ենք իրավիճակ, երբ կադրային սպան, ով 20 տարվա ծառայությունն ավարտել է, կարգավիճակի առումով երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք է վաստակել, պայմանական լինում է 37-38 տարեկան հասակում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմնական մեր սպաները ստանում են ռազմական մասնագիտություն Հայաստանի կամ արտերկրի բուհերում, քաղաքացիական կյանք մտնելու համար անհրաժեշտություն է առաջանում նրանց ապահովել որոշակի պայմաններով։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց նախագիծ, որը վերաբերում է զինծառայողների կրթության իրավունքին, առաջարկում է երկու հիմնական փոփոխություն իրականացնել։
«Դա մի կողմից հնարավորություն է նրանց պահել երկրում, արտագաղթման հնարավորության տեղերը նվազեցնելով, մյուս կողմից ստեղծել պայմաններ, որպեսզի ադապտացվեն քաղաքացիական կյանքին, հնարավորություն ստանան մագիստրատուրայի կամ ասպիրատուրայի պայմաններում ստանալ քաղաքացիական մասնագիտություն և հնարավորություն ունենալ ապրուստի շատ ավելի արժանապատիվ պայմաններ ապահովել»,-ասաց Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը