14 03 2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն բացահայտեց Հայաստանին առաջարկած 5 կետերը

Ադրբեջանի ԱԳՆ-ն բացահայտեց Հայաստանին առաջարկած 5 կետերը

Ադրբեջանի ԱԳՆ-ն բացահայտել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 հիմնական սկզբունքները, հաղորդում Է Sputnik Ադրբեջանը:

Այսպիսով, դրանք են՝

-Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անխախտելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում:

- Պետությունների կողմից միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում եւ ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն:

- Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց նկատմամբ անվտանգության սպառնալիքից, քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների եւ ուժի կիրառումից, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին չհամապատասխանող քայլերից:

- Սահամանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում:

- Տրանսպորտային հաղորդակցությունների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների ստեղծում և համագործակցություն՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ