Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Սրանով Հայաստանը վարկ է վերցնում Արժույթի միջազգային հիմնադրամից, որն ուղղվելու է պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։
Հարցի քննարկումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում հիշեցրեց այսօրվա իշխանականների ընդդիմադիր ժամանակվա ելույթները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը