Բելառուսի ՀՕՊ-ի համակարգերը բերվել են մարտական պատրաստվածության, որպեսզի թույլ չտան հարված հասցնել ՌԴ ԶՈՒ-ի թիկունքից։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի անվտանգության խորհրդի նիստում:
Նա միևնույն ժամանակ հավելել է, որ բելառուս զինվորականները չեն մասնակցում Ուկրաինայում ռազմական գործողություններին եւ չեն պատրաստվում դա անել այսուհետ, քանի որ դրա կարիքը չկա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը