«Հայաստան» դաշինքի անդամ Միհրդատ Մադաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հանրության տրամադրությունները կարծես թե ավելի որոշակի են դառնում և այսօր արդեն ունենք պատկեր, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հանրության մեջ, դարձել են սակավաթիվ։ Միգուցե շատերիս համար այս գործընթացը տեղի է ունենում շատ դանդաղ, և Փաշինյանի, օր ավել իշխանության մնալը օրհասական է դառնում Հայրենիքի համար։ Բայց եկեք հասկանանք, որ այս գործընթացը ժամանակ է ուզում և բնականոն հասունացում։
Ամեն դեպքում, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի հանրայնության, այսօր ամբողջ Հայաստանում մի փոքր տոկոս կա մարդկանց, ովքեր դեռ սատարում են իրեն և օրվա իշխանություններին։ Այդ, ժողովրդի մասին, կարելի է բաժանել որոշակի դասերի՝
Այսօր արդիական է մարդկանց բացատրել այն արհավիրքը, ինչ տեղի է ունենում Հայրենիքում, սակայն առանց հաշվի առնելու նրանց պահանջմունքները, հնարավոր չի լինելու լիարժեք ներկայացնել... Եվ իհարկե զարմանալի չէ, որ հանրության մի ստվար զանգված, ավելի մեծ արհավիրք է համարելու, օրինակ՝ «տրանսպորտի գնի թանկացումը»՝ Հայրենիքի կորստից, 44-օրյա արհավիրքից և «եռաբլուրից»։
Ստորև բերված է Մասլոուի բուրգի մոդելը, որում հանրությունը բաժանված է ըստ պահանջմունքների»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը