Երբ մարդը հիմնարկում խնդիր է ունենում, գնում է տուն և իր կատաղությունը թափում է կնոջ և երեխաների վրա, դա ամենագարշելի պահվածքն է մարդկային հարաբերությունների մեջ: Բայց նույն պահվածքն է նաև իշխանությունների մոտ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնոլվ ոստիկանների կողմից դաշնակցական երիտասարդների բերման ենթարկելու դեպքերին:
«Իշխանություններն իրենց բիրտ ուժը փորձեցին պարպել մեր երիտասարդների վրա, դա անզորության, չնչինության և ողորմելիության դրսևորում է: Բայց իրենք չարաչար սխալվում են, նման ձևով չեն կարողանալու վախեցնել ոչ մեր երիտասարդներին, ոչ էլ մեր ժողովրդին»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը