Էս գործն իրոք լուրջ վերաբերմունք չէր առաջացրել, 19 թվականին մի քանի օր համատարած հեգնանք էր գնում, թե ինչ պրիմիտիվ գործ է։ Մեղադրական եզրակացության մեջ կան շատ բացթողումներ, ոչ հստակություններ, որը պատշաճ մեղադրանքի պարագայում ունի իր կանունները քրեական դատավարության և քրեական օրենսգրքերով սահմանված, որը բոլոր իրավաբաններին հայտնի է։ Պետք է լինի շատ հստակ գործողությունների նկարագիր, իրենց կողմից նշված է, որ կաշառք է ստացել, բայց այդ ստանալը՝ ի՞նչ եղանակով է եղել, ի՞նչ գործողություններ է կատարվել տեքստի մեջ ուղղակի գրված չի։ Այս մասին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը