Ազգային ժողովումը Yerevan.Today-ի լրագրողը ԲԴԽ լիազորությունները կասեցված Ռուբեն Վարդազարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում, որ բլոգեր, իրավաբանի մասնգիտություն չունեցող, բայց իրավապաշտպան ներկայացող Մարինա Պողոսյանը պետք է մասնակցի դատավորների թեկնածուների հետ նախնական հարցազրույցներին և դատավոր ընտրի։
Վարդազարյանը պատասխանի սկզբում նշեց, որ Մարինա Պողոսյանը բազմիցս քննադատական երբեմն վիրավորական խոսքեր է հնչեցրել իր անձի նկատմամբ։ Իսկ քննադատութոյւնը եղել է շատ հաճախ անհիմն։
Նրա կարծիքով, այլ մասնագիտություն ուենցողները կարող են գնահատել դատավորի թեկնածուներին, օրինակ հոգեբանը, սակայն Մարինա Խաչատրյանի մասով խնդիր տեսնում է։
Անդրադռանալով Պողոսյանի՝ ԲԴԽ-ում միջազգային փորձագետ նշանակվելուն, Վարդազարյանն ասաց․
«Մարինա Պողոսյանը երկու անգամ եղել է ԲԴԽ-ում և իր մտահոգություններն է հնչեցրել բոլոր հարցերի վերաբերյալ, որը ըստ իրեն կա դատական իշխանությունում, թե ինչպես է ԲԴԽ-ում պաշտոն ստացել չեմ կարող ասել։ Ես չգիտեմ ինչ մեխանիզմով է ներկայցվել տիկին Պողոսյանի թեկնածությունը, դա ինձ համար անծանոթ մեխանիզմով է, իմ ժամանակ ՀԿ սեկտորից որևէ ներկայացուցիչ դատավորների հարցազրույցին չի մասնակցել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը