«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օրերս Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը պետք է քննի Պրոբացիոն ծառայության հայցը՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ կայացրած վճիռներից կալանքը կիրառելու հարցը։
«Ժողովուրդ» օրաթերթը դատավորի կենսագրությունը ուսումնասիրելիս հանդիպեց մի ուշագրավ փաստի, այն է` Վարսենիկ Մելքոնյանը, որ տարածաշրջան որ տեղափոխվում է որպես դատավոր աշխատելու՝ նրա ամուսին Վարդան Հովհաննիսյանը ևս ընդունվում է տվյալ դատարան աշխատանքի։
Հիրավի նվիրված ամուսիններ․ բայց ինչպե՞ս է հենց Վարդան Հարությունյանին հաջողվում ընդունվել տվյալ հաստիք աշխատանքի, եթե չկա կնոջ գործոնը, ցուցումը և այլն:
2021 թվականին դատավոր Մելքոնյանը աշխատում էր Արագածոտնի դատարանում, նրա ամուսինը՝ ևս։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը