11 02 2022

Պետք է ստեղծվի քաղաքական ճգնաժամ փողոցում, ԱԺ-ում, հանրային կառավարման մնացած ոլորտներում․ Սամսոնյան



Հիմա մեր առաջնային խնդիրը հետևյալն է՝ քաղաքական դաշտը հետ բերել մինչև  հունիս եղած ժամանակահատվածում առկա իրողություններ։ Այսօր սրանք ավելի վատ բաներ են անում, քան մինչև հունիս։ Հայաստանը չպետք է ապրի բնական քաղաքական օրակարգերով, Հայաստանը պետք է ապրի, արտահերթ քաղաքական օրակարգերով։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«Այդ արտահերթ քաղաքական օրակարգերը պետք է ՀՀ-ում ստեղծեն այնպիսի քաղաքական ճգնաժամ, որ նորից Հայաստանի հողերը հանձնած մարդիկ ամաչեն վախենալ տնից դուրս գալ։ Մարդիկ, որոնք տվել են Շուշին պետք է ամեն օր վախով քնեն, ոնց որ քնել են մինչև ընտրություններ»,-ասաց Սամսոնյանը։

Նրա խոսքով, պետք է ստեղծվի քաղաքական ճգնաժամ փողոցում, Ազգային ժողովում, հանրային կառավարման մնացած ոլորտներում․ «Սրանք պետք է հեռանան քաղաքական արտահերթ գործընթացների ճանապարհով»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ