Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Սա նաև Հայաստանում ԵՄ դեսպանի ականջի համար է: Այս մասին հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսնյանը՝ ելույթ ունենալով Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց ընթացող ակցիայի ժամանակ։ Նա նշեց, Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, որ բանտերում են, որ ենթարկվել են հետապնդումների՝ որևէ քրեական գործողության ու արարքի հետ բնավ կապ չունենալով։
«Այս ամենն արվում է, քանի որ երկրում մի հոգեկան հիվանդ որոշել է, որ իր դեմ ցանկացած քաղաքական խոսք պետք է ճնշվի բռնի, խայտառակ «իրավական», ոչ իրավական ճանապարհներով։ Այ էս ցանկապատից այն կողմ կուչ եկած մեկը, որ երեկ խոսում էր ավտոմատով փողոցում քայլելուց, ամեն բան անում է, որ մեր երկրում ցանկացած օրենք բռնաբարվի»,-ասաց հասարակական գործիչը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը