08 04 2024

Հայաստանում այս պահի դրությամբ առնվազն 5 քաղբանտարկյալներ կան․ Ռուբեն Մելիքյան



Այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց․ 

«Այն կարմիր գծերը, որ ԵԽ-ում Հայաստանի համար քաշել էին, որ սա չի կարելի, սա հակաժողովրդավաևրական է, հակաիրավական է, մարդուն չի կարելի ձերբակալել քաղաքական պատճառներով, չի կարելի մրդուն գետնին տապալել, ոտքը դնել գլխին քաղաքական պատճառներով: Այս երևույթները հիմա գոյություն չունեն:

Մենք հավաքվել ենք, որ հիշեցնենք Մարիա Բուրիչին, որ մենք հիշում ենք այդ ժամանակները, մենք պահանջում ենք, որ երկակի ստանդարտներ չկիրառվեն:

Հայաստանում այս պահի դրությամբ առնվազն 5 քաղբանտարկյալներ կան: Իրավաբանականի ցանկացած ուսանողը կարող է հիմնավորել, որ Արմեն Աշոտյանը քաղբանտակյալ է, Մամիկոն Ասլանյանը, Նարեկ Մալյանը, «Իմնեմնիմի»  հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը քաղբանտարկյալներ են: Սա պարզից էլ պարզ է»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ