Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Քոչարյանը Ադրբեջանի բանտում պահվող բանտարկյալների, Հայաստանում քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այժմ անազատության մեջ գտնվող Արմեն Աշոտյանն իրեն ավելի վաղ պատմել է եվրոպացի գործընկերոջ հետ ունեցած խոսակցության մասին։ Նրա խոսքով, վերջինը խոստովանել է, որ եթե Աշոտյանի նկատմամբ հրապարակում ուժային որևէ գործողություն անեն, իրենք որևէ բան չեն անելու, քանի որ Նիկոլ Փաշինյանը «մեր մարդն է»։
«Սա իրենց ձագն է։ Իրենց ձագի համար իրենք աչք են փակելու այս ամենի վրա։ Կարող ենք ասել հիմա Հայաստանում չկան իրավապաշտպաններ այն թվով, ինչ կային նախկինում, արևմտյան բոլոր դեսպանատները աչք են փակում խժդժությունների վրա, իշխանությունների գործողությունների վրա։ Սա շարունակվելու է մինչև իշխանության փոփոխություն կամ Հայաստանի վերացում»,-ասաց Տիգրան Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը