09 02 2022

Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ ՀՀ-ն շարունակելու է իր ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ ՀՀ-ն շարունակելու է իր ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

ՀՀ թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ պաշտպանական քաղաքականության կարևորագույն փաստաթղթերից մեկը ազգային անվտանգության ռազմավարությունն է, որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ հայ ժողովրդի ազգային նպատակներն են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը։ ՀՀ կառավարությունը շարունակում է պահպանել այս նպատակները, թե՝ ոչ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը»

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ի պատասխան նշեց․

«ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել բոլոր այն քայլերը, որոնց վերաբերյալ հանձնառություն է ստացել։ Ծրագրում հստակ արձանագրված է, որ ՀՀ-ն շարունակելու է իր ջանքերը ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ ընդհանարպես աշխարհում մարդկության դեմ հանցագործության հետագա դրսևորումների կանխմանը։ Որպես ապացույց ՀՀ վերջին նախաձեռնությունն է մարդու իրավունքների խորհրդում հերթական անգամ ցեղասպանության կանխարգելման բանաձևի շրջանառության վերաբերյալ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ