09 02 2022

Պետք է խստացվեն դրոշի նկատմամբ անփույթ վերաբերմունքի դեպքում սահմանված պատժամիջոցները․ Սեյրան Օհանյան



«Մեր պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքը պետք է դիտել  պետական խորհրդանիշների համատեքստում, որովհետև պետական խորհրդանիշների նկատմամբ հանրության վերաբերմունքի փոփոխությունը մեծապես կախված է պետական կառույցներից»,-այս մասին խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝  անդրադառնալով  Աղվան Վարդանյանի հեղինակած՝  պետական դրոշի գործածման տարածքներն ընդլայնող նախագծին:

« Խոսում ենք դպրոցների մասին, իհարկե  դպրոցներից մինչև պետական կառույցներ, նաև՝ անհատից մինչև պաշտոնյաներ  այս ճանապարհին  անչափ կարևոր է, որ  պետական պաշտոնյաներն անձնական օրինակով ուղղորդեն մեր խորհրդանիշների նկատմամբ հանրության  վերաբերմունքը»,-ասաց Սեյրան Օհանյանը։

«Եթե համեմատելու լինենք, ռազմական տեսանկյունից՝ մարտական դրոշները պատվի, արիության և փառքի խորհրդանիշներ են, նույնիսկ մարտական դրոշը կորցնելու դեպքում զորամասերը լուծարվում են»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը նաև ընդգծեց, որ պետք է խստացվեն՝  դրոշի նկատմամբ անփույթ վերաբերմունքի դեպքում սահմանված պատժամիջոցները:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ