15 12 2021

Այս ձերբակալությունները հիստերիկի ներքին հոգեբանական զգացմունքները բավարարելու համար են․ Հարությունյան



Ոչ միայն մեր, այլ նաև հանրության համար ակնհայտ է, որ այս ձերբակալությունները շոու են և արվում են մեկ բանի համար՝ ենթադրում եմ հիստերիկի ներքին հոգեբանական զգացմունքները բավարարելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամ Հովհաննես Հարությունյանը։

«Հիմնական թիրախում այն մարդիկ են, ովքեր պայքարում են թուրքերի դեմ։ Յուրաքանչյուր անձ հայտնվում է քաղաքական ճնշումների տակ»,-ասաց նա։

Հարությունյանը տաղավարում ծածանեց ՀՀ դրոշը, հիշեցնելով, որ «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին կալանավորելու որոշում է կայացվել դրոշ ծածանելու համար։

«Եթե ՀՀ դրոշը ծածանելը հանցագործություն է, պատրաստ եմ Մանթաշյանի նման ենթարկվել ճնշումների»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ